ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Վարչապետի այս կոչը բացառապես հակասահմանադրական էր»

«Վարչապետի այս կոչը բացառապես հակասահմանադրական էր»
14.09.2018 | 00:09

Նախօրեին, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ երկրում անկայունություն կա, վերջինս հակադարձեց, թե գուցե ֆեյսբուքյան որոշակի խմբում անկայունություն կա, բայց ոչ երկրում: Տիկին Եսայանին հարցրինք` ինչ նկատի ունի անկայունություն ասելով:


«Երկրում կա անկայունության վտանգ, անկայունություն հրահարելու վտանգ: Դրա վկայությունն էր Դավթաշենում կայացած հանրահավաքին նրա ելույթը, երբ ԱԱԾ-ին և ոստիկանությանը հանձնարարեց երկու ժամվա ընթացքում զինաթափել օլիգարխներին ու նրանց թիկնապահներին: Այս կոչը բացառապես հակասահմանադրական էր: Նման հանձնարարական տալ, այն էլ հանրահավաքում և առանց իրավական հիմքի, առանց որևէ ապացույցի, որ այդ օլիգարխներն ու թիկնապահները որևէ հանցանք են գործել, նշանակում է հակասահմանադրական գործողության մղել: Ես անհանգստություն ունեմ, որ այս կարգի «ոգևորված» հանձնարարականներ դեռ կլինեն, որոնք մեզ կարող են տանել անկայունության: Իսկապես այս ամենը շատ մտահոգիչ է: ՈՒզենք, թե ոչ, նա երկրի վարչապետն է և պարտավոր է զբաղվել պետականաշինությամբ և պետական խնդիրների լուծմամբ: Ինչպես ինքն է ասում` բազմաթիվ խնդիրներ ունենք, ու ինքն էլ վատ ժառանգություն է ստացել, ուրեմն թող զբաղվի այդ խնդիրների լուծմամբ, ոչ թե հանրահավաքներում հակասահմանադրական կոչեր հնչեցնելով»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ